Հասարակություն

ՊՆ մատակարարները գյուղացիների հաշվին գերշահույթ ստանում. Փաշինյան

lenabadeyan
Կառավարության առաջարկած օրակարգով այսօր հրավիրված Աժ-ի արտահերթ նիստի մեկնարկին ցավալի եւ հրատապ խնդրի վրա կառավարության ուշադրությունը փորձեց հրավիրել պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Կարտոֆիլագործներն անցած հինգշաբթի փակել էին Վարդենիս-Երեւան մայրուղին եւ նրանց բողոքը վերաբերում է ՊՆ հետ հարաբերություններին:

«ՊՆ մատակարարները գերշահույթներ են ստանում՝ իրենցից կարտոֆիլը գնելով 40-45 դրամով: ՊՆ-ին կարտոֆիլը հանձնվում է 80-104 դրամով, կարծում եմ, որ այստեղ լուրջ խնդիր կա: ԱԺ-ն պետք է խորհրդակցությունների շարք սկսի ՊՆ-ի հետ, որովհետեւ գյուղացիները հերթական անգամ կանգնած են սնանկացման եզրին»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Back to top button