Հասարակություն

Թուրքիայում 4.7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

earthquakeԱյս առավոտ Թուրքիայի Իզմիր քաղաքում զգացված երկրաշարժը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում, գրում է թուրքական eylulgazetesi.com.tr կայքը: Երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում, ունեցել է 4.7 բալ ուժգնություն:

Նշվում է, որ ցնցումների օջախը գտնվել է 8.3 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են նաև Իզմիրից ոչ հեռու գտնվող թուրքական Քուշադասը կղզում:

Back to top button