
Ռուսաստանի ԱԻՆ ինքնաթիռն այսօր Երեւան է հասցրել Բեսլանի մոտ Մոսկվա- Երեւան երթուղու ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած 29 քաղաքացիներին, Հայաստան է հասցվել նաեւ զոհվածներից մեկի մարմինը։
Ռուսաստանի ԱԻՆ- ից «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են, որ Վլադիկավկազի հիվանդանոցներում այժմ գտնվում է տարբեր վնասվածքներ ստացած 9 մարդ։ Ավտոբուսում վթարի ժամանակ եղել է 52 ուղեւոր, հինգը մահացել են։
Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը:




