ՀԱՊԿ առաջնորդները Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարություն չեն անելու. Պեսկով
ՀԱՊԿ առաջնորդները Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարություն չեն անելու, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ «Ո՛չ, այսօր ոչ»,– ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ առաջնորդները Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարություն կանեն, թե ոչ։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳ նախարարությունում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում հավանության էր արժանացել Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացված «Մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության», Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի եզրափակիչ , «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ» եւ Հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ հայտարարությունները։