

Սիրիայում վերջ չունեցող պատերազմի հետևանքով տեղահանված մեր հայրենակիցներին պատրաստ են ընդունելու Արմավիրի մարզի Շահումյան համայնքի բնակիչները: Շահումյան համայնքի ղեկավար Հարություն Նավասարդյանը և իր համայնքի յուրաքանչյուր տուն իրենց հարկի տակ կարող են ընդունել մեկ ընտանիքի, որոնք արհեստին զուգահեռ կզբաղվեն նար թռչնապահությամբ:
1828 թվականից Խոյից ու Սալմաստից Արմավիրի մարզի Շահումյան համայնքում հաստատված գյուղացիները ցանկություն են հայտնել օգնել Սիրիայից Հայաստան ներգաղթած մեր հայրենակիցներին: Յուրաքանչյուր տուն իր հարկի տակ կարող է օթևան տալ մեկ սիրաիահայ ընտանիքի: Շահումյան համայնքի ղեկավար Հարություն Նավասարդյանն ու համագյուղացիներն այս կերպ իրենց աջակցությունն են հայտնում պատերազմական գործողությունների հետրևանքով տեղահանված սիրահայերին:
«Մեկ ընտանիք ես կընդունեմ, մեկ ընտանիք՝ եղբայրս, մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է օգնել պատերազմական գործողություններից տուժած մեր հայրենակիցներին: Շահումյան համայնքում կա 203 տնտեսություն, որից 13-ը փակ դուռ է և տերերն ապրում են արտերկրում: Նրանք իրենց համաձայնությունն են տվել սիրիահայերին ժամանակավոր ապրել իրենց տանը»:
Նշված 13 փակ դռները, որոնց տերերն արդեն մի քանի տարի ապրում են արտերկրում, ներկայում հոսանքազրկված ու գազազրկված են: Հարություն Նավասարդյանը տեղեկացրեց, որ կարճ ժամանակամիջոցում կարող են վերականգնել հիշյալ առանձնատների էլեկտրաէներգիան ու գազը, իսկ ապրելու համար ապահովել մի քանի թև թռչունով: Շահումյանում կա մեկ սիրիահայ ընտնաիք, որն այնտեղ է հաստատվել 8 ամիս առաջ, ինչպես մյուսները, այնպես էլ սիրիահայ ընտանիքը զբաղվում է թռչնաբուծությամբ:
«Շահումյանում բնակչության 90 տոկոսը զբաղվում է թռչնապահությամբ, մեկ օրականաից ճտերը պահում են մինչև 400 գրամ մսատվությամբ հանձնում սննդի կետերին, իսկ ձվատու հավերին՝ վաճառում շուկայում»:
Շահումյանցիները 28 տարի առաջ իրենց հարկի տակ ընդունել են նաև երկրաշարժից, Սումգայիթի և Բաքվի ջարդերից փրկված հայերին: Հարություն Նավասարդյանը նշեց, որ հայրը Գևորգ Նավասարդյանը 1988թվականին միայն իրենց տանն է ընդունել 3 ընտանիք՝ 16 հոգով: Իրենք մինչև հիմա լավ բարեկամներ են:
Տարբեր արհեստների տեր սիրիահայերի վարպետությունը կկիրառվի նաև տեղում, քանի որ համայնքը լավ վարպետների կարիք ունի:




