
Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը նոր տվյալներ է հրապարակել Բեսլանում Մոսկվա- Երևան ավտոբուսի վթարի վերաբերյալ:
Այս պահի դրությամբ՝ հիվանդանոցում գտնվում է 9 տուժած, որոնցից 5-ը ՀՀ, իսկ 4-ը՝ ՌԴ քաղաքացի: Հիվանդանոցում գտնվողների թվում է նաև 9 տարեկան երեխա:
Ըստ դեսպանության տվյալների՝ Մոսկվայի ժամանակով ժամը 11.00-ի սահմաններում Մերձմոսկովյան Ռամենսկի օդակայանից ՌԴ ԱԻՆ օդանավը կմեկնի Բեսլան՝ տեղում գտնվող քաղաքացիներին և տուժածներին Երևան տեղափոխելու նպատակով:




