ՀասարակությունՏեսանյութեր

«Արեւը ցեխով չես ծածկի». ոճրագործների հետնորդները՝ ցեղասպանության մասին (տեսանյութ)

sonahakobyan

Լրագրողներին է ներկայացվել «Արևը ցեխով չես ծածկի» ֆիլմը, որի նպատակն է բացահայտել և ցույց տալ Արևմտյան Հայաստանում ցեղասպանությունից հետո իրենց ազգային ինքնությունը պահպանած հայերին: Ֆիլմն արժևորվում է հատկապես նրանով, որ թուրք և քուրդ երկու տասնյակ հեղինակավոր ու ազդեցիկ գործիչներ, պետական այրեր խոստովանում են Հայոց ցեղասպանության մեջ թուրքական պետության մեղքը, խոսում հատուցման մասին: «Արևը ցեխով չես ծածկի» ֆիլմի նկարահանումները կատարվել են ՀՀ-ում, Թուրքիայի տարբեր շրջաններում, հատկապես` Արևմտյան Հայաստանում։ Աշխատանքները տևել են 4 տարի: Ֆիլմի վերնագիրը թուրքական հայտնի ասույթ է, որը նշանակում է՝ իրականությունից չես կարող փախչել:

 

«Արևը ցեխով չես ծածկի» ֆիլմը Արևմտյան Հայաստանի՝ ազգային ինքնությունը պահպանած ավելի քան 4.5 մլն հայերի մասին պատմող «Վերադարձի ժամանակը» փաստավավերագրական ֆիլմաշարի 6-րդ մասն է: Ֆիլմի նպատակն է բացահայտել և ցույց տալ Արևմտյան Հայաստանում ցեղասպանությունից հետո իրենց ազգային ինքնությունը պահպանած հայերին: Ֆիլմի հեղինակն ու ռեժիսորը, լրագրող, տարածաշրջանային հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանն է:

Նա կինոնակարը  կարևորվում է նախևառաջ ցեղասպանության հետևանքների և  հատուցման տեսանկունից:  «Եթե մենք խոսում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, մենք պետք է կարողանանք նաև տեր կանգնել այն արժեքներին, որոնք ոչ միայն եկեղեցիներ ու բերդեր են, այլև մարդիկ։ Իսկ այդ մարդիկ քիչ չեն: Այս ֆիլմը, որը կոչվում է «Արևը ցեխով չես ծածկի», թուրքական հայտնի ասույթ է, որը նշանակում է իրականությունից չես կարող փախչել»։

Ֆիլմը բացառիկ է նրանով, որ ցեղասպանության և դրա հետևանքների հատուցման մասին խոսում են ոչ թե հայերը, այլ ոճրագործությունն իրագործողների հետնորդները։  Թուրք և քուրդ երկու տասնյակ հեղինակավոր ու ազդեցիկ գործիչներ, պետական այրեր խոստովանում են Հայոց ցեղասպանության մեջ թուրքական պետության մեղքը, խոսում հատուցման իրենց տարբերակների մասին:  «Նախևառաջ բոլորը միաբերան ասում են՝ ներողությունը վերքը չի սպիացնի: Եթե Թուրքիան իրոք ուզում է քաղաքակիրթ պետություն դառնա, ապա պետք է նաև մտածի հատուցման մասին: Հատուցման տարբերակներից, օրինակ, պետք է հայերին իրավունք տրվի Թուրքիայում ունենալ սեփականություն։ Մեկ այլ տարբերակում ասվում է, որ բոլոր հայկական բերդերն ու եկեղեցիները, որոնք դեռևս պահպանվել են, պետք է հանձնվեն հայերին: Մեկ այլ թուրք ասում է, որ պետք է տարածքներ հանձնվեն: Ինձ համար շատ կարևոր է, որ հայերին Թուրքիայի տարածում սեփական լեզուն սովորելու հնարավորություն տրվի»:

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Սարգիս Հացպանյանը սակայն ոչ այնքան կարևորում է ֆիլմում ներգրավված հասարակական, քաղաքական գործիչներին, որոնք ցույց են տալիս, թե իրենք հայերի բարեկամն են, որքան ֆիլմում ներկայացված մյուս հերոսներին, ովքեր ավելի անկեղծ են և ոչ թե խոսքերով, այլ գործողությամբ են փորձում շտկել նախնիների սխալները: Անդրադառնալով ֆիլմի գլխավոր ասելիքին՝ Հացպանյանը խոստովանեց, որ Նաիրի Հոխիկյանն այս ֆիլմով իր վաղեմի երազանքն է իրականացրել:

«Արևը ցեխով չես ծածկի» ֆիլմի նկարահանումները կատարվել են ՀՀ-ում, Թուրքիայի տարբեր շրջաններում, հատկապես` Արևմտյան Հայաստանում։ Աշխատանքները տևել են 4 տարի: Այդ աշխատանքներին մասնակցել է ոչ միայն Սարգիս Հացպանյանը, այլև կանադահայ հասարակական գործիչ Վազգեն Գալճեանը, ով ավելի երկար տարիներ է ուսումնասիրում Արևմտյան Հայաստանում հայի ինքնությունը պահպանած մարդկանց կյանքն ու գործունեությունը:

Այսպիսով՝ ֆիլմը պատմում է նաև այն հայերի մասին, ովքեր այսօր էլ շարունակում են ապրել Արևմտյան Հայաստանում, և չնայած բոլոր դժվարություններին՝ պահպանում են ազգային ինքնությունը:

 

Back to top button