
Շվեդիական ակադեմիան այսօր հայտարարեց Գրականության Նոբելյան մրցանակակրի անունը. 2016-ի գրականության Նոբելյան մրցանակակիրը ամերիկացի հայտնի երգիչ, երգահան, գրող, բանաստեղծ Բոբ Դիլանը: Այդ մասին տեղեկանում ենք Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքէջից:
Մրցանակը նա ստացավ «ամերիկյան երգարվեստում պոետիկ նոր արտահայտչամիջոցների կիրառման համար»:
Հիշեցնենք՝ 2015-ին գրականության Նոբելյան մրցանակակիրը բելառուս գրող Սվետլանա Ալեսեևիչն էր:




