Տնտեսական

Գյուղացուն պարտք մնալը սխալ է.Իգնատի Առաքելյան

hasmikdilanyan
«Խաղողի  մթերումները շարունակվում են, կան դեպքեր, երբ  մթերող ընկերությունները  վճարումները  ուշացնում են՝ գյուղացիների հետ պայմանավորվելով»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նա նաև տեղեկացրել է, որ հանդիպել են բոլոր մթերող ընկերությունների հետ, հորդորել նրանց, որ  գյուղացիներին  ունեցած  պարտքերը շուտ վերադարձնեն, ասել են, որ գյուղացուն պարտք մնալը սխալ է:

Իգնատի Առաքելյանը նաև անկեղծացել է.«Պետությունն այսօր չունի այն գործիքը, որով ստիպի վճարել: Դա բիզնես է, եւ ընկերության, եւ գյուղացու համար: Մենք մեր կողմից փորձում ենք աջակցել, օգնել: Ուղղակի հասկացեք, գործարաններն էլ շատ ծանր վիճակում ենք: Ինչ հնարավոր է, անում ենք: Եթե ընկերությունները գնան սնանկացման, չկարողանան պարտքերը մարել, պետությունը ստիպված կլինի մտնել այդ գործիքի մեջ: Պարքտը չի կարող անվերջ մնալ»:

Կառավարության շենքի առջև Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչներն են այսօր բողոքի ակցիա կազմակերպել: Նրանք  անցյալ տարի  մթերած խաղողի գումարներն են պահանջում:

Back to top button