Սպորտ

Հավաքականի պարտությունները մտահոգիչ են, խնդիրները՝ բազմազան.Հրաչյա Ռոստոմյան

hasmikdilanyan
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի գնահատմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պարտությունները մտահոգիչ են, իսկ խնդիրները՝ բազմազան:

«Յուրաքանչյուր խնդիր, որ սկսում է մտահոգել, մենք զբաղվելու ենք, անկախ նրանից, թե դա ֆուտբոլ է, ըմբշամարտ, թե ծանրամարտ»,-կառավարության նիստից հետո անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերջին երկու խաղերին, ասել է  Հրաչյա Ռոստոմյանը՝ հավելելով, որ  մտահոգված են և արդեն այդ հարցով քննարկումներ են սկսելու: Նախարարի խոսքով,  ֆուտբոլի իրական մասնագետներ կհրավիրեն և կսկսեն քննարկումները:

Անդրադառնալով գումարները վերաբաշխելու հարցում վարչապետի հանձնարարականին, Ռոստոմյանն ասել է՝

«Կան հասարակական տարբեր կազմակերպություններ, որոնց ֆինանսավորման արդյունավետությունը պետք է ուսումնասիրել ու տալ վերջնական արդյունքներ: Այն ՊՈԱԿ-ները, մարզադպրոցները, որոնք չունեն բազաներ, այսինքն չունեն դահլիճ, որ մարզվեն, պետք է խոշորացվեն, վերախմբավորվեն: Եթե հանձնարարվել է ուսումնասիրել, ուրեմն կուսումնսիրենք և կպատասխանենք , կան ՊՈԱԿ-ներ, որոնք իրենց գործառույթներով կրկնվում են, դրանք ևս կխոշորացվեն»:

Կարդացեք նաև

Back to top button