

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը բժիշկների համեմատ իրեն հարուստ է համարում, շատ հարուստների համեմատ՝ աղքատ: Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարն այսպես է պատասխանել իրեն ուղղված՝ արդյոք Ալթունյանն իրեն հարուստ մարդ համարո՞ւմ է: Մյուս հարցին, թե որ փուլում է վարչապետի՝ ԾԻԳ-երի կրճատման հանձնարարականը, պատասխանել է. «Ուսումնասիրում ենք»: Անդրադառնալով ոլորտում առկա կոռուպցիոն դրսևորումներին, Լևոն Ալթունյանն ասել է՝
«Դուք կոռուպցիա համարում եք բժշկին նվիրաբերած կոնյա՞ կը, ծաղիկները, գումարը: Քաղաքացիները թող չտան, պետք է բժիշկների աշխատավարձերը բարձրացնենք, էֆեկտիվությունը բարձրացնենք, և վերջապես քաղաքացիներին կրթենք, որ պետք չի մոտենալ բժիշկներին այդ հարցով»:
Ի դեպ, լրագրողները նախարարից հետաքրքրվել են նաև, թե ինչ փոփոխություն պետք է անել, որ տարվա կեսին արդեն հիվանդանոցներում պետպատվերներով սպասարկման համար սահմանաչափն ավարտված չլինի. «Հույս ունեմ, որ մյուս տարի այս ժամանակ այս հարցը չեք տա»,-արձագանքել է նախարարը:




