ԿարևորՔաղաքական

ԼՂՀ ԱԳՆ- ն պաշտպանում է ԵԽ գլխավոր քարտուղարի մոտեցումը

Արցախի արտգործնախարարությունը համաձայն է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի այն մոտեցմանը, որ անհրաժեշտ է Եվրոպայի խորհուրդը մուտք ունենա Լեռնային Ղարաբաղ։

«Կիսում ենք Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի տեսակետը` կազմակերպության մանդատը Լեռնային Ղարաբաղում ևս իրականացնելու անհրաժեշտության և Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու հարցը քաղաքականացնելու անթույլատրելիության վերաբերյալ»,- ասել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ պատասխանելով news.am- ի հարցին։

«Եվրոպայի խորհրդի նպատակն է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների խթանումը ողջ եվրոպական մայրցամաքում, և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը չպետք է Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն անտեսելու պատրվակ դառնա»,- ասել է նա (մանրամասները՝ այստեղ

Back to top button