
ԱԱ-2018-ի որակավորման E խմբում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջել է Լեհաստանի հավաքականին:
Հանդիպման 30-րդ րոպեին Հայաստանի հավաքականը մնացել է 10 հոգով: Երկրորդ դեղին քարտը ստանալով խաղադաշտը լքել է պաշտպան Գաել Անդոնյանը: Խաղի 48-րդ րոպեին Հրայր Մկոյանը ինքնագոլի հեղինակ է դարձել, իսկ երկու րոպե անց Մարկոս Պիզելին հավասարեցրել է հաշիվը: Հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին Արազ Օզբիլիսը կարող էր հաղթական գոլի հեղինակ դառնալ Հայաստանի հավաքականի համար, սակայն հայ հարձակվողը վրիպել է, իսկ վայրկյաններ անց Լևանդովսկին գլխի հարվածով 3 միավոր է պարգևել իր թիմին:
Լեհաստան — Հայաստան՝ 2:1
Գոլերը՝ Մկոյան 48 Լևանդովսկի 90+5 — Պիզելի 50




