Միջազգային

Պուտինը հրաժարվել է Օլանդի հետ հանդիպումից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է ֆրանսիացի պաշտոնակցի հետ հանդիպելու նպատակով Ֆրանսիա մեկնելու մտադրությունից, այսօր գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայում  իր աղբյուրներին։ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը ծրագրված է Փարիզում՝ հոկտեմբերի 19-ին։ «Այսօր առավոտյան կայացել է շփում Կրեմլի ու Ելիսեյան պալատի միջև, առաջարկվել է անցկացնել Ելիսեյան պալատում Սիրիայի հարցով աշխատանքային այց՝ բացառելով նախագահ Օլանդի մասնակցությամբ բոլոր այլ միջոցառումները։ Ի պատասխան ֆրանսիական կողմի առաջարկի Ռուսաստանը հայտարարել է, որ ցանկանում է հետաձգել հոկտեմբերի 19-ին նշանակված այցը»,- աղբյուրի խոսքերը մեջբերում գործակալությունը։

Ինչպես նախօրեին հայտնել էինք  Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Հալեպում իրավիճակով պայմանավորված կորոշի՝ արդյոք անհրաժեշություն կա հոկտեմբերի 19-ին Փարզում հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Back to top button