
Ազգային ժողովում նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալաքյանը լքում է Հանրապետական կուսակցությունն ու մտնում ակտիվ քաղաքականություն: Այսօր լրագրողների հետ զրույցում Վիկտոր Դալաքյանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ու ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոններից:
«Ես դուրս եմ գալիս նաև ՀՀԿ-ից, վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն ու մասնակցելու եմ 2017-ի խորհրդարանական ընտրություններին», — լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վիկտոր Դալլաքյանը:




