Հասարակություն

«Մեր տուն»-ը 10 տարեկան է

satikisahakyan
Էջմիածնի  <<Մեր տուն >> հասրակական կազմակերպությունը նշում է հիմնադրման 10 տարին: Սոցիալական նշանակության կառույցը մանկատան աղջիկների  բազմաթիվ ճակատագրեր է տնօրինել, հարազատի հոգատարությամբ  կրթության տվել, մասնագիտություն սովորեցրել և ամուսնացրել:  Մանկատան չափահաս դարձած աղջիկների օթևանում ջերմության պակաս չկա:

 

Մանկատանը մեծացած մեկ երեխայի ճակատագրի խորտակումը բեկումնային եղավ Ջուլի Աշեկյանի և Տիգրանուհի Կարապետյանի կյանքում: Ամերիկացի բարերարը, որը ջանք չէր խնայում երկրաշարժից հետո օգնել անօթևաններին ու մանկատան երեխաներին, ցանկացավ ստեղծել մեկ հաստատություն, որտեղ ժանամակավոր կօթևանեն մանկատան արդեն չափահաս դարձած աղջիկները: Սրտացավ բարերարը տեսնելով Թուրքիայում և Արաբական Էմիարություններում ծաղկող թրաֆիկինգը, որի ձեռքերը հասել էին Հայաստան և իրենց ճիրաններում էին պահում մանկատան աղջիկներին, փորձեց օգնել նրանց: Ամերիկահայերի հանգանակած միջոցներով  տասը տարի առաջ ստեղծեց <<Մեր տուն >> հասարակական կազմակերպությունը: Աղոթքը շուրթերին և հայացքը երկնքին հառած մանկատան սաների օրրանը հիմնվեց սուրբ Էջմիածնում, այնտեղ, որտեղ նրանք կարող են հանգիստ լինել, ստանալ տիրոջ օրհնությունն ու հաստատակամ ընդառաջ գնալ ճակատագրին:

Հիմնադրման օրվանից սկսած <<Մեր տունն>> ունեցել է 40 շահառու, 40 գրեթե չափահաս աղջիկ, որոնց կյանքը շրջադարձային փոխվել է:  Սոցիալական կառույցում կանոնակարգված կարգապահությունը գերիշխող է, այնտեղ աղջիկները ստանում են կրթություն, մասնագիտություն, տիրապետում են կյանքի հմտություններին, հող են մշակում, բերք ու բարիք ստեղծում, զբաղվում տնային գործերով, ասեղնագործում, գորգագործություն սովորում, նկարում, ձեռագործ այլ աշխատանքներ կատարում:

Մեր տուն հասրակական կազմակերպության նախագահ Տիգրանուհի Կարապետյանը և իր թիմը հետևողական են աղջիկների նկատմամբ: Նրանց մեջ  քիչ  չեն  բարձրագույն կրթություն ստացածները և այլ ուսումնական հաստատություններում  սովորողները: Ուսման վարձը վճարում է Հայ օգնության ֆոնդը, սննդի 50 տոկոսը վճարում է Էջմիածնի քաղաքապետարանը, Շիրակ հացի գործարանը 10 տարի ապահովում է հացով:

Տիգրանուհին ցավով նշեց, որ իր մոտ ապրած աղջիկներից միայն երկուսը չհարմարվեցին նոր ապրելաձևին, չցանկացան փոխել իրենց կյանքն ու շուտ հեռացան: Մեր տան աղջիկները չեն տարբերվում ըտանիքում մեծացած աղջիկներից: Այստեղից էլ հարս են դառնում ու իրենց ընտանիքը ստեղծում: Տասը տարվա ընթացքում 15 հարսանիք են արել, իսկական հայկական հարսանիք՝ բոլոր ավանդույթների պահպանմամբ: Մեր տունն ունի բազմաթիվ թոռներ, յուրաքանչյուր երեխայի ծնունդով  ավելի է ամրապնդում այն ընտանիքը, որի մասին երազել են մանկատան աղջիկները և երազանքն իրականություն դարձրել՝ իրենց երեխաների համար ապահովելով երջանիկ մանկություն: Սյուզի Հասրաթյանը նախավերջինն է ամուսնացել՝  Մեր տան թվով 14-րդ հարսը՝ Ես կազմել եմ այն ընտանիքը, որի մասին երազել եմ, ինձ իմ ընտանիքում շատ են սիրում, ամուսնուս ծնողներին ընդունում եմ հարազատի պես: Ես գտել եմ իմ երջանկությունը:

Back to top button