ԿարևորՔաղաքական

Վանաձորի քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը

lusinevasilyan
Վանաձոր քաղաքում այսօր տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո ձևավորված նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում ավագանու անդամների փակ քվեարկությամբ Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը: Վերջինիս օգտին քվեարկել էր 19 մարդ, թեև ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին ունեին 15 ձայն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Վանաձորում ստորագրվել էր Բարգավաճ Հայաստան, Հայկական վերածնունդ և Լուսավոր Հայաստան կուսակցությունների համագործակցության հուշագիր, որի կետերից մեկը Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին ԼՀԿ ավագանու ցուցակը գլխավորող համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին պաշտպանելու մասին էր:

Կարդացեք նաև

Back to top button