Քաղաքական

Վանաձորի քաղաքապետի ընտրությունն անցնում է լարված մթնոլորտում

lusinevasilyan
Վանաձորում շարունակվում է ավագանու կողմից քաղաքապետի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը: Ավագանու ընդդիմադիր անդամներից մեկն այսօր քիչ առաջ քվեախցից դուրս է եկել քվեաթերթիկը չծալած, ինչը հարուցել է բոլորի դժգոհությունը, մասնավորապես, ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանն է բորբոքվել՝ նշելով, որ քվեարկությունը պետք է լինի փակ ու գաղտնի: Սկսվել է վիճաբանություն Մամիկոն Ասլանյանի ու ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի միջև: «Ես 33 մանդատ ունեմ: Դուք, պարոն Մարուքյան, օրենք եք խախտում` լինելով պատգամավոր, քվեարկությունը պետք է փակ լինի»,-նյարդայնացած հայտարարել է Մամիկոն Ասլանյանը:
vanadzor1 vanadzor2 vanadzor3 vanadzor4 vanadzor5 vanadzor6 vanadzor7

Back to top button