
Արցախի դիրքերից մեկում հոկտեմբերի 7-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողին Ստեփանակերտի հոսպիտալից այս պահին տեղափոխում են Երեւան։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Ստեփանակերտի հոսպիտալից՝ նշելով, որ 20-ամյա Հայկ Համբարձումյանին Երեւան են տեղափոխում ուղղաթիռով:
Թե ինչ վնասվածքներ է ստացել զինծառայողը, հոսպիտալից մանրամասներ չեն հայտնել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Հայկ Լեւոնի Համբարձումյանը:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:




