Սպորտ

Սլովակ մրցավարը կսպասարկի Լեհաստան-Հայաստան հանդիպումը

Հոկտեմբերի 11-ին Վարշավայի «Ազգային» մարզադաշտում կկայանա աշխարհի 2018 թ. ֆուտբոլի առաջնության Լեհաստան-Հայաստան ընտրական հանդիպումը: Խաղը կսպասարկի Սլովակիայի մրցավարական անձնակազմը՝ Իվան Կրուժլյակի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Մարտին Բալկոն և Թոմաշ Մոկոշը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Պետեր Կրալովիչը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Երևան-Վարշավա չարտերային թռիչքով մեկնել են Լեհաստան:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լեհաստան են մեկնել 22 ֆուտբոլիստներ.

Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով, «Շիրակ»
Գոռ Մանուկյան, «Փյունիկ»

Պաշտպաններ
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ», Մարսել (Ֆրանսիա)
Վարազդատ Հարոյան, «Փադիդե», Իրան
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս
Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան
Վահագն Մինասյան, «Ալաշկերտ»
Անդրանիկ Ոսկանյան, «Ալաշկերտ»
Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ
Մարկոս Պիզելլի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)
Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան, «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Դավիթ Հակոբյան, «Շիրակ»
Զավեն Բադոյան, «Բանանց»

Հարձակվողներ
Ռուսլան Կորյան «ԲՄԱ Խաբարովսկ» (Ռուսաստան)
Վարդան Պողոսյան, «Փյունիկ»
Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան»

Back to top button