Սպորտ

Արթուր Աբրահամը ռևանշ մենամարտ կանցկացնի

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը նոյեմբերի 12-ին Մոնակոյում ռևանշ մենամարտ կանցկացնի բրիտանացի Մարտին Մյուրեյի հետ: Այս մասին տեղեկացնում է Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Մյուրեյի հետ առաջին մենամարտը տեղի էր ունեցել նախորդ տարվա նոյեմբերին և ավարտվել էր հայ բռնցքամարտիկի հաղթանակով:

Back to top button