

Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ Արցախը ռազմական օմբուդսեմնի կարիք ունի: Գրասենյակի ստացած դիմումների վիճակագրությունը վկայում է, որ այս ուղղությամբ առնվազն քննարկում սկսելն անհրաժեշտ է: Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ ստացվող դիմումների մեջ վերջին շրջանում գրակշռում են զինվորների հատկապես առողջական իրավունքներին վերաբերևող խնդիրները: Որքանով են նման ու տարբեր մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները Հայաստանում ու Արցախում, ինչ առանձնահատկություններ ունի խոցելի իրավունքների պատկերը Ղարաբաղում և արդյոք նոր նախագծվող Սահմանադրությունը էական փոփոխություններ է նախատեսում իրավուքների բաժնում: Այս հարցերի շուրջ «Ռադիոլուրը» զրուցել է ԼՂՀ մարդու իրավուքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:
Ի տարբերություն Հայաստանի՝ Ղարաբաղում քաղաքացիական հասարակությունը նույնքան ակտիվ չէ, միջազգային իրավապաշտպան կառույցների հետ կապերը նույնքան սերտ չեն: Սա, ըստ ԼՂՀ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի, իր դրոշմն է թողնում ընդհանուր իրավիճակի վրա:
« Բացասական առումով, քանի որ որոշ խնդիրներ վեր չեն հանվում, որոշ խնդիրներ չեն հասունանում : Սա մտահոգիչ հանգամանք է, և ես միշտ փորձում եմ այս մասին խոսել: Մենք ԼՂՀ- ում մարդու իրավուքների պաշտպանության խնդիրը պետք է ավելի լայն առումով դիտարկենք ու հասկականք, որ այստեղ 150 հազար բնակչություն կա, որոնք սովորական իրավունքների պաշտպանության խնդիր ունեն»:
Հազիվ կես տարի է, ինչ Ռուբեն Մելիքյանը զբաղեցնում է ԼՂՀ օմբուդսմենի պաշտոնը: Այդ 6 ամիսների ընթացքում ՄԻՊ գրասենյակը մի քանի տասնյակ դիմումներ է ստացել, որոնք վերաբերում են տարբեր խնդիրների:
«Դրանք վերաբերել են աշխատանքային իրավունքներին, կրթական իրավունքին, քաղաքացիությունից բխող իրավուքներին: Վերջին շրջանում ավելի մեծ թիվ են կազմել զինծառայողների իրավունքների , հատկապես նրանց առողջական խնդիրներին առնչվող դիմումները»:
Մի շարք երկրներում գործում է ռազմական օմբուդսմենի ինստիտուտը: Ընդհանրապես , զինված ուժերը իրավուքների պաշտպանության առումով նուրբ ու բարդ ոլորտ է համարվում, որն ավելի պրոֆեսինոալ մոտեցումներ է պահանջում: Ռուբեն Մելիքյանն ասում է ՝ Ղարաբաղում մտածում են ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ձևավորման մասին:
«Սա առանձնահատուկ ոլորտ է, մի շարք նրբություններ ունի ու համոզված եմ, որ հատուկ մասնագիտացում ունենալը լուրջ արդյունքներ կարող է տալ»:
Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը պատրաստվում է սահամանդրական փոփոխությունների: Հայեցակարգն արդեն հրապարակվել է, արժանացել ԼՂՀ նախագահի հավանությանը, նախագիծն այժմ մշակման փուլում է: Ամենահիմնական փոփոխությունը, որ նախատեսվումյ է հայեցակարգով, կառավարման համակարգի փոփոխությունն է ՝ կիսանախագահական համակարգից առաջարկվում է անցում կատարել նախագահական համակարգի:
Հայեցակարգի «Կառավարման համակարգը» բաժնում առանձին նշվում են գործող կիսանախագահական համակարգի թերությունները և տրվում է հիմնավորումը: Մասնավորապես ասվում է, որ թեև հանրապետության նախագահն ավելի ուժեղ դիրք ունի կառվարության նկատմամբ, սակայն դա չի երաշխավորում գործադիր իշխանության միասնականությունն այնպիսի մի պետության համար, որը փաստորեն ապրում է դրսից իրեն պարտադրված արտակարգ դրության պայմաններում, և որտեղ կառավարման համակարգի ճկունությունն ու որոշումների կայացման և իրագործման օպերատիվությունն առանձնակի կարևորություն են ստանում:
ԼՂՀ օմբուդսմենը չի կարծում, որ կառավարման համակարգի փոփոխությունն ուղիղ անդրադարձ կարող է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի վրա: Կարևորը հիմնական մեխանիզմների ամրագրումն է, իսկ նոր փաստաթուղթն, ի տարբերություն գործողի, ըստ Ռուբեն Մելքիայնի ունի:
«Առաջինը խնդիր կար հստակեցնելու իրավուքների սահմանափակլման հիմքերը, այս առումով գործող Սահմանադրությունը խնդիր ունի և այս հստակեցումն արվել է: Երկրերոդը ՝ ավելացել են մի շարք նոր իրավունքներ, օրինակ ինչպիսին անձնական տվյալների պաշտպանության իրավուքն է: Եվ երրրորդ փոփոխությամբ ՝ առանձնացվել են դասական իրավուքները սոցիալ-տնտեսական իրավուքներից»:
Սահմանադրության հայեցակարգում ԼՂՀ պաշտպանին վերաբերող դրույթներ չեն ներկայացվել: Այնպես որ օմբուդսմենը առայժմ չգիտի, թե արդյոք սահմանադրության նոր նախագիծը օմբուդսմենի գրասենյակի լիազրությունների փոփոխություն նախատեսում է, թե ոչ: Ռուբեն Մելիքայնն ասում է՝ այս փուլում մշակում են առաջարկների իրենց փաթեթը:




