Երեւանն այսօր նշում է իր հիմնադրման 2798-ամյակը
Երեւանն այսօր նշում է իր հիմնադրման 2798-ամյակը, որն այս տարի կանցնի «Արեւի քաղաք» խորագրի ներքո։
Երեւանի օրվան նվիրված միջոցառումները, ըստ քաղաքապետարանի, այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձեւաչափով, միայն մեկ օր։
Տոնակատարությունների համար ավագանու կողմից հաստատված բյուջեով հատկացվել է 130 մլն դրամ, սակայն ծախսվելու է 65 մլն դրամ:
Ծրագրում չեն ներառվի ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջեւ անցկացվող տոնական շքերթը:
«Էրեբունի-Երեւան 2798» միջոցառման ծրագիրը հետեւյալն է.
10:00-11:30 Ջրցան մեքենաների շքերթ Երեւանի փողոցներով,
11:00-12:00 Երեւան քաղաքի հուշարձանների լվացում,
11:30-19:00 ԵրեւանԱՐՏ. «Մեկ կտավ Երեւանիս» /Սարյան պուրակ/,
12:00-20:00 «Արտադրված է Երեւանում. ԳՕՍՏ…» ցուցահանդեսի բացում /Երեւանի պատմության թանգարան/,
12:30-13:30 «Երեւան՝ արեւի քաղաք» կավճանկարչություն /Երեւանի քաղաքապետարանի դիմաց/,
13:00-22:00 «Հնաոճ մեքենաների ցուցադրություն» /Շահումյանի հրապարակ/,
13:30-18:00 Մանկական տոնական ծրագրեր. տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ եւ հեքիաթների հերոսներ /Մանկական զբոսայգի/,
14:00-15:00 Պարօլիմպիկ մարզիկների, մասնակիցների երթ /Մոսկվա կ/թ-ից Հանրապետության հրապարակ, Երեւանի քաղաքապետարան/,
14:00-18:00 Ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի, լարախաղացության, ժողովրդական երգարվեստի տոնահանդես /Էրեբունի փողոց/,
14:00-17:30 Հայաստանյան ազգային փոքրամասնությունների եւ էթնիկ խմբերի ողջույնի հարթակ /
Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարակից պուրակ /,
14:30-22:30 «Էրեբունի — Երեւան» երիտասարդական ֆլեշմոբերի մեկնարկ /ամենուրեք/,
14:30-15:30 Փողային նվագախմբերի տոնական քայլերթ /Հյուսիսային պողոտա/,
14:30-19:00 «Նվիրում մայրաքաղաքին» ՀՀ մարզերի գեղարվեստական մաղթանքը /Շ. Ազնավուրի հրապարակ/,
15:00-19:30 «Երեւանյան զբոսանք. հնի ու նորի հանդիպում» /Հյուսիսային պողոտա/,
15:00-18:00 ՈՒսանողական հարթակ /Կոնսերվատորիայի պուրակ/,
15:30-17:30 «Մարզական Երեւան» սպորտային ցուցադրական ելույթներ /Ազատության հրապարակ/,
15:30-18:30 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն Երեւանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ /Մ. Մանուշյանի պուրակ, Մաշտոցի պուրակ/,
16:00-20:00 Առագաստային սպորտի ցուցադրական ելույթներ /Կարապի լիճ/,
16:00-18:00 Տիկնիկների շքահանդես /Սայաթ–Նովա փողոց, Տիկնիկային թատրոնի դիմաց/,
16:30-17:30 Կինոլոգիա — վարժեցված սպորտային շների ցուցադրական ելույթ /Ազատության հրապարակ/,
16.30-18.30 Անվանի շախմատիստներին մրցակից են Երեւանի շախմատի դպրոցների սաները /Մ. Մանուշյանի պուրակ, Մաշտոցի պուրակ/,
17:30-22:00 «Իմ հայկական մայրաքաղաք» տոնահամերգ /Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարակից պուրակ/,
18:00-20:00 «Երեւանյան երգեր» կարաոկե /Հյուսիսային պողոտա/,
18:30-21:00 «Արեւային ջազ» /Կասկադ համալիր, Գաֆէսճեան կենտրոն/,
18:30-20:00 Ազգագրական պարերի շքերթ /Ազատության հրապարակ/,
18:30-20:00 Դասական երաժշտության համերգ /Կոնսերվատորիայի դիմաց/,
19:00-22:00 «Արեւի քաղաք» համերգ /«Էրեբունի» թանգարանի դիմացի հրապարակ/,
19:00-22:30 «Հավերժող Երեւան» ֆիլմի ցուցադրում /Կարապի լիճ/,
20:00-22:00 Ռոք համերգ /Ազատության հրապարակ/,
19:30-22:30 Հեղինակ կատարողների երեկո /Շ. Ազնավուրի հրապարակ/
20:00-20:30 Հեծանվավազք /Արգիշտիի, Իտալիայի փողոցներ, Հանրապետության հրապարակ/,
22:00-23:30 Երիտասարդական դիսկոտեկ /Ազատության հրապարակ/,
22:00 Տոնական հրավառություն։