Հասարակություն

2016թ. հունվար-սեպտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 7.1%-ով

2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 7.1 տոկոսով:

Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ֆեյսբուքյան էջը։

2016 թվականի սեպտեմբեր ամսին` 2015 թվականի նույն ամսվա հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 28.6 տոկոս աճ:

2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1 542 500 մարդ, որը 7.1 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին բեռնափոխադրումը կազմել է 11 477 տոննա ապրանք, որը 76 տոկոսով ավելին է, քան 2015 թվականին է եղել:

Back to top button