

Կառավարությունն այսօր որոշել է ՀՀ Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող 7809.9 քառ. մետր մակերեսով շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 2520 հա մակերեսով հողամասը կօտարվի դասական աճուրդով: Աճուրդի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսը՝ 13 մլրդ 223 մլն 413 հազար 600 դրամ: Նախագիծը ներկայացրել է պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը և նշել, որ գույքը ձեռք բերելու դեպքում գնորդը պարտավոր է վճարել նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 151 մլն 226 400 դրամ: Գույքն օտարելուց հետո այն գնորդին կհանձվի պայմանագրի կնքումից հետո եռամսյա ժամկետում:




