
Բերիո հայոց թեմի առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթը հայտնում է, որ այսօր հետմիջօրեին ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծության հետեւանքով Նոր Գյուղում զոհվել են երկու հայեր՝ 1986 թ ծնված Գասհար Շաթոյանը եւ 1987 թ ծնված Մովսես Մովսեսյանը։ Մեկ մեկ հայ վիրավորվել է։
«Գանձասարը» հայտնում է, որ հրթիռակոծվում են Հալեպի Նոր գյուղ, Մոկամպո եւ Մուհաֆազա շրջանները։




