

Խորհրդարանն այսօր շարունակում է քննարկել ԿԸՀ նախագահի ընտրության հարցը: Հիշեցնենք, որ փոփոխված Սահմանադրության համաձայն ԿԸՀ նախագահին եւ անդամներին այսուհետ ընտրելու է Աժ-ը: Առաջին անգամ կիրառելով ԿԸՀ ձեւավորելու այդ կարգը, Աժ-ի պետաիրավական մշտական հանձնաժողովից առաջադրվել է ԿԸՀ նախագահի մեկ թեկնածու՝ ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նոր ձեւավորվող ԿԸՀ կազմում նույնպես փոփոխություններ չեն սպասվում: Այս հարցի առնչությամբ խորհրդարանում ընդդիմադիրները դեռ շարունակում են դժգոհել:
Հիշեցնենք, ԿԸՀ նախագահի պաշտոնում Տիգրան Մուկուչյանն աշխատում է 2011 թվականից սկսած: Նրա ղեկավարած ԿԸՀ-ն կազմակերպել է 2012-ի խորհրդարանական, 2013-ի նախագահական ընտրությունները, 2015-ի սահմանադրական հանրաքվեն եւ բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ: Ընտրվելու դեպքում նույն հանձնաժողովն է կազմակերպելու նաեւ գալիք՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունները, որոնք առանցքային նշանակություն ունեն Հայաստանի համար՝ նոր կառավարման համակարգի անցնելու առումով:
Հիշեցնենք, նաեւ նոր ԿԸՀ-ն աշխատելու է նոր ԸՕ-ով, որը ենթադրում է նոր տեխնոլոգիաների կիրառում, նոր մոտեցումներ եւ նոր իրավակարգավորումներ:




