Քաղաքական

ԱՄՆ-ը աջակցում է բանակցային ուղով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին

ԱՄՆ-ն շարունակում է աջակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Այս մասին նախօրեին կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Էլիզաբեթ Թրյուդոն:

«Մենք շարունակում ենք ակտիվորեն փոխգործակցել կողմերի հետ՝ հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Մեր դիրքորոշումն ուղղված է ԼՂ հակամարտության արդար կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման վերաբերյալ»,- ասել է Թրուդոն:

Back to top button