Քաղաքական

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հրաժարական է տվել

qp«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է Վարչության որոշումը, որի համաձայն, Վարչությունը, քննարկելով 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության ցույց տված արդյունքները.

ՈՐՈՇԵՑ.

1. 2016 թվականի հոկտեմբերի 30-ին հրավիրել կուսակցության արտահերթ համաժողով՝ օրակարգում ունենալով կուսակցության Վարչության ընտրության հարցը:

2. Տարածքային կազմակերպությունների խորհուրդների, Վերահսկող հանձնաժողովի առաջարկով, Վարչության որոշմամբ Համաժողովի օրակարգում կարող են ընդգրկվել այլ հարցեր՝ կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով:

3. Կուսակցության գործող Վարչության լիազորությունները ուժի մեջ են մինչև կուսակցության նոր Վարչության ձեւավորումը:

4. Արտահերթ համաժողովի տեղի, ժամի, համաժողովի պատվիրակների անվանական ցանկի, Վարչության անդամության թեկնածուների առաջադրման կարգի եւ ժամկետների մասին որոշումները կայացնում է կուսակցության Վարչությունը, կուսակցության ակտիվի («Նախաձեռնող խմբի») հետ քննարկումների արդյունքում:

Back to top button