Հասարակություն

Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց

Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց:

Ըստ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության՝ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարատական խնդիրը:

Back to top button