Հասարակություն

Սերժ Սարգսյան. Թող ավելի ամրապնդվեն հայ և հրեա ժողովուրդների միջև առկա դարավոր կապերը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.

«Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ:

Թող այս նոր տարին Հայաստանի հրեական համայնքի և ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, բարեկեցության և հաջողությունների տարի: Թող ավելի ամրապնդվեն մեր ժողովուրդների միջև առկա դարավոր կապերն ու փոխըմբռնումը:

Այս պայծառ տոնի առթիվ մեր հրեա հայրենակիցներին և ողջ հրեա ժողովրդին մաղթում եմ ամենայն բարիք և առաջընթաց»:

Կարդացեք նաև

Back to top button