
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր Վիգեն Սարգսյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար»: ՀՀ Նախագահի մել այլ հրամանագրով Վիգեն Սարգսյանն ազատվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Ավելի վաղ, նախագահի մեկ այլ հրամանագրով, Վիգեն Սարգսյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ.
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»:
Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանի կենսագրական տվյալներ

Ծնվել է 1975թ. մայիսի 10-ին:
Մասնագիտական գործունեություն
2011թ. հոկտեմբերի 17-ից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
2009.01 – 2011.10
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2003.03 – 2009.01
Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական
2000 – 2003
Ծառայություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում
1995.10 – 1998.08
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական, խորհրդական (1998)
Կրթություն
1998-2000, Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոս
Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոց, Թաֆթս և Հարվարդի համալսարաններ (միջազգային իրավունք և միջազգային անվտանգություն մասնագիտությամբ)
1992-1999
Դիպլոմ (1997) և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան (1999),
Երևանի պետական համալսարան
• Դիվանագիտության պատմություն,
• միջազգային հարաբերություններ
1992-1996, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ Նախագահին առընթեր
Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիա
• Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում
• Մասնագիտացում` անձնակազմի կառավարում
Պարգևներ
•«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2015)
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2013)
• Ֆրանսիայի Արժանիքների շքանշան (2008)
• Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2008)
• Մովսես Խորենացու մեդալ (2007)
• Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շնորհակալագիր և մեդալ (2007)
Այլ գործունեություն
· Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի խորհրդի նախագահ
· «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ
Ամուսնացած է, ունի երեք դուստր:




