Քաղաքական

Խորհրդարանն այսօր սկսել է հերթական քառօրյայի աշխատանքը

lusinevasilyan
Խորհրդարանն այսօր սկսել է հերթական քառօրյայի աշխատանքը: Օրակարգի հաստատման ժամանակ կրքերը թեժացել են Զարուհուի Փոստանջյանի հեղինակած նախագծի շուրջ: Պատգամավորն առաջարկում է ժամանակվոր հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն  ու  թափանցիկությունը, ինչպես նաև քննության  ողջամիտ ժամկետները պահպանելու հարցը:

Քվեարկությունից  առաջ Փոստանջյանը  խորհրդարանական մեծամասնությանը հորդորել է պաշտպանել իր նախաձեռնությունը, նրան էլ պաշտպանել են ոչ իշխանական խմբակցություններից  ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն:

Նաիրա Զոհրաբյանը նկատել է, որ  որոշման նախագիծը քաղաքական ենթատեքստ չունի: «Չեմ կարծում, որ մեծամասնության ինքնասիրությունը կվնասվի, եթե կողմ քվեարկի այս նախագծին»:

ԱԺ նախագահը կարծում է, որ խորհրդարանն այս հարցում անելիք չունի:  Գործընթացն իրավական է ու քաղաքական մարմինն այստեղ խնդիր չունի լուծելու՝ ասել է Գալուստ Սահակյանը:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ  հայտարարել է, որ խորհրդարանական մեծամասնությունը խնդրի կարևորությունը գիտակցում է, բայց չի ցանկանում խանգարել գործընթացին, այդ պատճառով չի մասնակցի քվեարկությանը:

Նախագծին կողմ է քվեարկել 28 պատգամավոր ու այն օրակարգ չի ընդգրկվել:

Back to top button