Քաղաքական

Հայաստանում մրցակցային ընտրություններն այլընտրանք չունեն.Շարմազանով

ՀՀԿ դրական է գնահատում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա դիտարկմամբ՝ ընտրությունները ժողովրդավարական և մրցակցային էին: Ընդդիմադիր կուսակցությունները, Էդուարդ Շարմազանովի խոսքով, ֆիասկո ապրեցին:

Նա նշել է, որ կուսակցության համար շատ կարևոր էր Վանաձոր և Գյումրի քաղաքներում ՀՀԿ-ական թեկնածուների հաղթանակը. «Վանաձորի և Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ անցումը խորհրդարանական համակարգին նորմալ է ընթանում: 2016թ. ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում մրցակցային ընտրություններն այլընտրանք չունեն»:

Back to top button