Քաղաքական

Ամասիան կին կղեկավարի

Շիրակի մարզի Ամասիա համայնքում հաղթանակ է տոնել անկուսակցական Ջեմմա Հարությունյանը, ով Կադաստրի պետական կոմիտեի աշխատակից է: Նրա օգտին քվեարկել է 1732 ընտրող:

Այս համայնքում ևս մեկ կին թեկնածու կար: Ամասիայի կազմի մեջ ընդգրկված Արեգնադեմ գյուղի ղեկավար Աղունիկ Հազրյանի օգտին քվեարկել է 193 ընտրող: Երրոդ թեկնածուն՝ անկուսակցական Վարդան Հարությունյանը ստացել է 247 ձայն:

Հիշեցնենք, որ Ամասիան խոշորացվել է իր կազմում ընդգրկելով 9 համայնքեր՝ Ամասիա, Արեգնադեմ, Բանդիվան, Բյուրակն, Գտաշեն, Հովտուն, Մեղրաշատ, Ողջի, Ջրաձոր:

Back to top button