Հասարակություն

Ոստիկանությունն ստացել է ընտրախախտումների վերաբերյալ 18 տեղեկատվություն

Ամփոփ տեղեկատվություն՝  ՏԻՄ ընտրությունների ընթացքում  ոստիկանությունում ստացված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և տեղեկություների քննարկման արդյունքների մասին   (2.10.2016 թ., ժամը 12-ի դրությամբ)
 
ՀՀ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի  մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 18 տեղեկատվություն, որից՝ 
 — Շիրակի մարզ — 6,
— Լոռու մարզ — 5,
— Գեղարքունիքի մարզ — 4,
— Կոտայքի մարզ — 3:
Հաղորդումներ են ստացվել՝
      — ԶԼՄ-ներից – 5,
     — հանձնաժողովի անդամներից — 2,
     — քաղաքացիներից – 9,
     — ոստիկանության ծառայողներից — 2:
Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 18 նյութ:
Ոստիկանությունը օրվա ընթացքում պարբերաբար ամփոփ տեղեկատվություն կտրամադրի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, դրանց ստուգման և արդյունքների մասին:
Կոչ ենք անում խախտումների դեպքում անհապաղ դիմել ոստիկանության բաժին-բաժանմունքներ կամ ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանին:
Հիշեցնում ենք, որ բոլոր ահազանգերով կատարվում են ստուգումներ, որոնց մասին հանրությունը կիրազեկվի:

Կարդացեք նաև

Back to top button