
Բալյանների ընտանիքը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի ամենահայտնի հայ ընտանիքներից մեկն էր՝ գրում է Daily Sabah-ը:
Նշենք, որ Բալյանների ընտանիքը մի յուրահատուկ ճարտարապետական ոճի հեղինակ է և սերնդեսերունդ փոխանցել են իրենց գիտելիքներն ու փորձը: Ճարտարապետական ընտանիքի նախահայրը՝ Բալի Կալֆան, 18-րդ դարում բնակություն է հաստատել Ստամբուլում և իր մահկանացուն կնքել 1803թ-ին:
Բալի Կալֆայի թոռնիկը՝ Գրիգորը, վերցրել է իր հայրական Բալյան ազգանունը: Նա եղել է Օսմանյան սուլթան Սելիմ 3-րդ-ի անձնական ճարտարապետը: Վարպետ Գրիգորը ճանաչված և շատ սիրված է եղել հայ համայնքում:
Նշենք նաև, որ Բալյանների ընտանիքում առավել հայտնի է Կարապետ ամիրան, ով վարպետ Գրիգորի որդին է եղել: Նա իր ժամանակների աշխարհում ամենահայտնի ճարտարապետներից էր, եղել է Օսմանյան կայսրության գլխավոր ճարտարապետը:
Իր աշխատանքային 30 տարիների գործունեության ընթացքում Կարապետ ամիրան կառուցել է յոթ պալատ, մեկ մզկիթ, յոթ եկեղեցի, երկու հիվանդանոց, երեք դպրոց, երկու ամբարտակ և մի շարք այլ ճարտարապետական կառույցներ:




