ՀասարակությունՏնտեսական

Բացվեց «ԴիջիԹեք-2016» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսը

hasmikdilanyan
Երևանում պաշտոնապես բացվեց «ԴիջիԹեք» ամենամյա տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսը: ԴիջիԹեք 2016-ը համախմբել է 120-ից ավելի տեղական և միջազգային ընկերությանը: Այս տարի Հնդկաստանը հանդես է գալիս որպես ցուցահանդեսի գործընկեր երկիր և ներկայացված է կոնսոլիդացված տաղավարով: Ցուցահանդեսին մասնակցնում են նաև այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են՝ Keysight Technologies, VMware, PicsArt, Ucom, Joomag, VOLO, Festo, Rusbase, Monitis, IUNetworks, ArmSoft, Huawei ընկերությունները, Արմաթ, Թումո կրթական կենտրոնները և այլն:Եռօրյա տոներին կլինի նաև Robofest ռոբոտների շքերթ, որի շրջանակում ՀՀ մարզերում գործողմոտ 160 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց գիտելիքները և ձեռքբերումները ծրագրավորման ու ռոբոտաշինության ոլորտներում: Տեղի կունենա «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն: Ցուցահանդեսի ամբողջական օրակարգին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

digitec digitec1 digitec2 digitec3 digitec4 digitec5

Back to top button