
Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները պատրաստ չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին՝ խոսելով սառեցված հակամարտությունների կարգավորման հեռանկարների մասին, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը:
Քերիի խոսքով, այսօր աշխարհում որոշ սառեցված հակամարտություններ կան, որոնց շարքում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկ կարգավորման համար նպաստավոր պայմաններ չկան, քանի որ «այդ երկրների առաջնորդները դրան պատրաստ չեն»:
ԱՄՆ պետքարտուղարն իր խոսքում անդրադարձել է նաև աշխարհի այլ կետերում ընթացող հակամարտություններին և դրանց լուծման հնարավորություններին:




