
Նոյեմբերի 26- ին տեղի կունենա ՀՀԿ հերթական համագումարը, չի բացառվում, որ փոփոխություններ լինեն կուսակցության ղեկավար կազմում՝ ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովը։
Շարմազանովը շեշտել է, որ կլինի հաշվետու համագումար եւ նախընտրական բնույթ չի կրի։ Համագումարից հետո ՀՀԿ- ն կպատրաստվի խորհրդարանական ընտրություններին։
ՀՀԿ մամուլի քարտուղարը նշել է նաեւ, որ մինչեւ հոկտեմբերի 3- ը պարզ կդառնան նաեւ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների անունները։ Նա չի բացառել, որ կլինեն մարզպետերի փոփոխություններ։




