Հասարակություն

Սարի թաղի գործով չորս ամբաստանյալների առաջին դատական նիստը չի կայանա

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 12:30-ին, Էրեբունի և Նուբարաշեն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում պետք է սկսվեր Սեյրան Կարապետյանի, Վլադիմիր Մխիթարյանի, Դավիթ Սարգսյանի և Կարեն Գրիգորյանի գործով դատական առաջին նիստը:

Նրանք մեղադրվում են հուլիսի 29-ին Սարի թաղի Գլինկայի փողոցում իրենց խուլիգանական գործողություններով «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար:

Մեր ունեցած տեղեկություններով՝ դատական նիստը չի կայանալու դատախազի չներկայանալու պատճառով:

Back to top button