Քաղաքական

Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը

lusinevasilyan
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը: Այսօր կազմակերպվել են երեկ քննարկված բոլոր օրինագծերի քվեարկությունները:  Ձայների 76 կողմ, 10 դեմ 6 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվել է կառավարության կառուցվածքում փոփոխություն նախատաեսող օրինագիծը: Երկրորդ ընթարցմամբ ընդունվել է նաև  վիճահարույց հարկային օրենսգիրքը. կողմ է քվեարկել 79, դեմ 24, ձեռնպահ 1 պատգամավոր:

Կողմ են քվեարկել միայն Հանրապետական ու Դաշնակցություն խմբակցությունները: Ընդդիմադիրները խոսել են իրենց մտահոգությունների մասին: Հաստափոր օրենսգիրքը երեկ քննարկվել է կիսադատարկ դահլիճում՝ ասել  է  ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, Ռուբեն Հակոբյանը նկատել է, որ խորհրդարանական մեծամասնությունը նույնպես լիարժեք չի պաշտպանում  փաստաթուղթը, ԲՀԿ խմբակցության ղեկավարն առաջարկել է հետաձգել քվերակությունը:

Ի պատասխան ընդդիմադիրների մտահոգությունների՝ ԱԺ նախագահն ասել է, որ առաջինից երկրորդ ընթերցում օրենսգրքում էական փոփոխություններ են արվել, նախագիծը բարեփոխվել է:  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանն էլ վստահեցրել է՝ ՀՀԿ-ն լիարժեք կողմ է նախագծին:  Տնտեսկան հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլոչ լիարժեք քննարկումից դժգոհողներին  հիշեցրել է, թե որքան է քննարկվել նախագիծը:

«Մենք դահլիճում նկարվելու համար ելույթներ չենք ունենում: ՀՀԿ-ն կողմ է այս փաթեթին»:

Կարդացեք նաև

Back to top button