
Միջազգային քննչական խումբը, որը զբաղվում է երկու տարի առաջ Ուկրաինայի երկնքում կործանված «Բոինգ 777» ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությամբ, այսօր հայտարարել է, որ «Բուկ» զենիթա-հրթիռային համակարգը, որով խոցվել էր մալայզիական ուղևորատար ինքնաթիռը, Դոնբաս էր բերվել Ռուսաստանից, իսկ ավելի ուշ կրկին վերադարձվել է Ռուսաստան:
Հետաքննության արդյունքները հրապարակվել են այսօր՝ Նիդեռլանդներում՝ այդ երկրի ազգային ոստիկանության քրեական հետաքննությունների կենտրոնական վարչության ղեկավար Ուիլբերթ Պաուլիսենի կողմից: Նա ասել է, որ «Բուկից» հրթիռն արձակվել է Պերվոմայսկոյե բնակավայրից, որն այդ ժամանակ գտնվում էր Մոսկվայի աջակցությունը վայելող անջատողականների վերահսկողության տակ:
Պաուլիսենն ընդգծել է. որևէ կասկած չի կարող լինել հրթիռի արձակման վայրի վերաբերյալ։ Պաշտոնայան ներկայացրել է նաև ապացույցներ ձայնագրությունների տեսքով առ այն, որ Բուկը Ուկրաինա է բերվել Ռուսաստանից և այնուհետեւ վերադարձվել Ռուսաստան: Քննիչները դեռևո պետք է պարզեն զենիթա-հրթիռային համակարգը գործադրած և հրթիռն արձակած մոտ 100 անձանց անունները և տալ այն հարցի պատասխանը՝ տրվե՞լ է արդյոք նրանց հրթիռ արձակելու հրահանգ, թե՞ ոչ: Խումբը, որի կազմում են Նիդեռլանդների, Ավստրալիայի, Մալայզիայի, Բելգիայի և Ուկրաինայի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ 2014 թվականի ամռանը տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվել էր 298 մարդ:




