Հասարակություն

Դրամահավաք՝ Քաշաթաղում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ստեղծելու համար

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) դրամահավաք է սկսել Արցախի ազատագրված Քաշաթաղ շրջանի Վուրգավան համայնքի դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ստեղծելու համար:

Հայաստանի տեխնոլոգիական ապագայի և դպրոցականներին որակյալ ու ժամանակակից կրթություն ապահովելու ստեղծմանն ուղղված արշավին աջակցել ցանկացողները կարող են նվիրատվություն կատարել հետևյալ հաշվեհամարով՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն ԻԱՄ, Կոնվերս Բանկ ՓԲԸ, ՀՀ դրամ 19300-52916980100: Այլ երկրներից փոխանցում կատարելու համար` Account owner: Union of Information Technologies Enterprises, Coverse bank, Account number: 19300-52916980100, SWIFT: COVBAM22:

Հարկ է նշել որ հնարավոր է նաև կանխիկ հանգանակություն կատարել սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը, «Երևան էքսպո» կենտրոնում անցկացվող ԴիջիԹեք ցուցահանդեսում:

ԴիջիԹեքին առանձին տաղավարով հանդես կգան ՀՀ կառավարության և հովանավոր մի շարք ընկերությունների աջակցությամբ ստեղծված մոտ 160 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները, ովքեր ցուցահանդեսի այցելուներին կներկայացնեն իրենց կողմից պատրաստված համակարգչային խաղեր, եռաչափ տպիչներով պատրաստած դետալներ, ծրագրավորած ու պատրաստած ռոբոտներ, ջրային սարքեր և այլ ինժեներական լուծումներ:

ԻՏՁՄ-ն հավելում է, որ «Հայրենասեր» կազմակերպությունը 2015թ. ամռանը հիմնովին վերանորոգել է ազատագրված ու պայքարող Վուրգավան գյուղի դպրոցը։ «Հայրենասեր»-ն իր կազմակերպչական և նյութական աջակցությունն է հայտնել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ստեղծման ծրագրին։ Հիմնադրվող լաբորատորիայում կսովորեն նաև հարակից բնակավայրերի դպրոցականներն ու պատանիները:

2016-ի հուլիսին ԻՏՁՄ-ն հայտարարել է, որմինչև 2016 թ-ի ավարտը կունենանք ևս 70 լաբորատորիա, իսկ մինչև 2019թ. հոկտեմբերին կայանալիք WCIT համաշխարհային կոնգրեսը ցանկանում են Հայաստանի բոլոր 1300 դպրոցներն ապահովել ինժեներական լաբորատորիաներով: Այսպիսով, 2017-2019 թթ. ընթացքում անհրաժեշտ է տարեկան ներդնել մոտ 370 լաբորատորիա:

Back to top button