Քաղաքական

Քառօրյա պատերազմի դասերը ճիշտ են գնահատվել.Հայկ Քոթանջյան

hasmikdilanyan
«Պաշտպանության նախարարության ղեկավարությունն ակտիվորեն կատարելով իր պարտականությունները՝ ղեկավարում է ոլորտը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Հայկ Քոթանջյանը՝ հավելելով. «Մենք չենք կարող ընդհատել մեր գործունեությունը»:

Սեպտեմբերի 21-ին՝ անկախության 25-ամյակի զորահանդեսի ժամանակ ի թիվս այլ զինատեսակների, ցուցադրվել է նաև ԻՍԿԱՆԴԵՐ-ը, որը Հայաստանին Ռուսաստանն է տրամադրել: Հայկ Քոթանջյանը նաև այս հարցին է անդրադարձել.

«Իսկանդերի հատկացումը Հայաստանին առաջինը բխում է ռազմավարական հարաբերությունների էությունից: Դրա հետ մեկտեղ դա նաև զսպման պաշար է, որը հնարավորություն է տալիս պատերազմի վերսկսումը, դրա պատասխանատվությունը ավելի լրջորեն դնել հակառակորդի ուսերին: Սա զսպիչ ռեսուրս է»:

Քառօրյա պատերազմի դասերը Հայկ Քոթանջյանի կարծիքով ճիշտ է գնահատվել ու քննարկվել դաշնակից Ռուսաստանի հետ.«Դասերը իսկապես բազմաշերտ են, և հնարավորություն են տալիս և՛ միջնահեռահար, և՛ հեռահար տեսանկյունից տեսնել մեր հարաբերությունների ապագան: Ինձ թվում է այս քննարկումը օգտակար ձևով ընթացքի մեջ է: Հաշվեկշռի դինամիկայի մասին է խոսքը: Դա մեր գերխնդիրներից մեկն է: Ինձ թվում է նոր կառավարությունը և մեր պաշտպանական համակարգի ղեկավարությունը կշարունակի խելացի ուժի կիրառմամբ այս խնդիրը  լուծել»:

Back to top button