ՀասարակությունՑեղասպանություն 100

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պուրակ` Կանադայում

Կանադայի Օնտարիո նահանգի Մարկհեմ քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում է տեղի ունեցել, որի շրջանակներում կայացել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հուսո անտառի» պաշտոնական բացման արարողությունը:

Ինչպես հաղորդում է Horizon Weekly-ն վկայակոչելով Կանադայի «Հայ դատի» հանձնախմբին, «ծառ առ ծառ և ծաղիկ առա ծաղիկ, «Հուսո անտառն» աճելու է հավերժացնելու 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակը, որոնք զոհ դարձան Ցեղասպանությանը, ինչպես նաև հիշեցնելու ոճրագործներին, որ պատմությունը երբեք չի մոռացվի»:

Նշենք, որ հուշակոթողի բացման արարողության ժամանակ, իր խոսքում, միջազգային առևտրի շրջանային նախարար Մայքլ Չանը ասել է, որ այդ փոքրիկ պուրակը, կարծես, նոր կյանքի մի հսկայական ուղերձ լինի: «Նորատունկ այս ծառերը հայ համայնքի պես ունեն խորը արմատներ, նրանք կաճեն և նրանց ճյուղերը կհասնեն մինչև երկինք»,- ասել է Չանը:

Այնուհետև ելույթ է ունեցել Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, ով իր խոսքում նշել է, որ իրենք՝ հայերով, շատ լավ են հասկանում Ցեղասպանություն բառի իմաստը, դրա պատմությունը և կրթելու կարևորությունը: Այդ պուրակի բացումը, դեսպանի խոսքով՝ հույսի և խաղաղության կոչ է:

Back to top button