
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը: Այս մասին հայտնել է Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը:
«Նախաքննական մարմինը ինչպես մյուսների դեպքում այնպես էլ հիմա կալանքը երկարաձգելու հիմք է ներկայացրել այն, որ Մանուկյանը գտնվելով ազատության մեջ կթաքնվի և կխոչընդոտի քննությանը»,-նշել է Բաղդասարյանը:
Նշենք, որ Արամ Մանուկյանը հրաժարվել է մասնակցել միջնորդությանը քննարկմանը:




