Հասարակություն

Գիտության ոլորտի ձեռքբերումները Անկախության տարիներին. ամփոփում է Սամվել Հարությունյանը

sonahakobyan
Անկախության տարիներին գիտության ոլորտի ձեռքբերումներին է այսօր անդրադարձել ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա նշել է, որ 2007 թվականից գործող կոմիտեն վերջին 9 տարիների ընթացքում բավականին լուրջ հաջողություններ է գրանցել ինչպես հիմնական իրավական ակտերի ընդունման տեսակետից, այնպես էլ պետական ֆինանսավորման, ընթացիկ ծրագրերի և միջազգային համագործակցության առումով: Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը  ոլորտի ամենամեծ ձեռքբերումներից առանձնացրել է մասնավորապես ոլորտը կանոնակարգող հիմնական իրավական ակտերն ու կառավարության որոշումները: Գիտության ոլորտի ձեռքբերումների վերաբերյալ  «Ռադիոլուր»-ը նաև գիտության փորձագետի հետ է զրուցել:  Դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը հայտնել է, որ գիտությամբ կարելի է զբաղվել անկախ ֆինանսական պայմաններից, կարևորը միջազգային համագործակցությունն է, որտեղ էլ մենք այսօր բավականին լուրջ հաջողություններ ունենք:

 

 

Եթե Խորհրդային միության տարիներին Հայաստանն իր գիտական արդյունքներով 3-րդ տեղն էր զբաղեցնում ՝ զիջելով միայն Ռուսաստանին և Ուկրաինային, ապա անկախությունից հետո Հայաստանը մի այնպիսի ծանր վիճակում հայտնվեց, որ գիտության մասին մտածելն անգամ անիմաստ էր: Գիտության նկատմամբ ուշադրություն նկատվեց 2005-ից հետո միայն, երբ անհրաժեշտություն առաջացավ ստեղծել գիտության պետական կոմիտե: Այս կառույցի ստեղծման հիմնական նպատակներից էր գիտության զարգացմանն ուղղված ընդհանուր քաղաքականության մշակումը:

Այժմ արդեն կարելի է փաստել, որ 2007 թվականից գործող կոմիտեն վերջին 9 տարիների ընթացքում բավականին լուրջ հաջողություններ է գրանցել ինչպես հիմնական իրավական ակտերի ընդունման տեսակետից, այնպես էլ պետական ֆինանսավորման, ընթացիկ ծրագրերի և միջազգային համագործակցության առումով: Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ոլորտի ամենամեծ ձեռքբերումներից առանձնացրեց մասնավորապես ոլորտը կանոնակարգող հիմնական իրավական ակտերն ու կառավարության որոշումները:

Լուրջ քայլեր են կատարվել նաև պետական ֆինանսավորման ուղղությամբ: Պետական Ֆինանսավորման հիմնական ուղղություններից Սամվել Հարությունյանն առանձնացրեց բազային, նպատակային և թեմատիկ ֆինանսավորումները:

Անկախության տարիների ձեռքբերումներից կոմիտեի նախագահն ընդգծեց նաև միջազգային համագործակցության ծրագրերը: 2008-2016 թթ ընացքում կնքվել է  երկկողմ համագործակցության 39պայմանագիր:  Միջազգային համագործակցությանը մեծապես կարևորում է նաև ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը:

Թերևս ամենամեծ խնդիրը Լևոն Եպիսկոպոսյանը համարում է գիտության ցածր ֆինանսավորումը: Նկատում, սակայն, որ կոմիտեի ստեղծումը զգալիորեն նպաստել է խնդրի լուծմանը: Անգամ փոքր բյուջեի պարագայում այն օգտագործվում է ավելի արդյունավետ:

Ոչ այնքան կարևոր են թանկարժեք սարքավորումներն ու մեծ լաբորատորիաները, որքան գիտակցումը, որ հանուն գիտության զարգացման գիտական  գործունեություն կարելի է ծավալել նաև սուղ պայմաններում, նկատեց գիտության փորձագետը:

Back to top button