Հասարակություն

Ինչ կանեն աշխատանքը կորցրած գյուղապետերը

hasmikdilanyan
Սեպտեմբերի 18-ին հանրապետության 5 մարզերում տեղի ունեցան  ՏԻՄ ընտրություններ:   58 համայնքում ընտրվել է նոր ղեկավար, որոնցից  8-ը խոշորացված համայնքների ղեկավարներ  են: Տավուշում՝  Նոյեմբերյան քաղաքին  միացել է 8 գյուղ՝  Բերդավանը, Դովեղը,  Բարեկամավանը, Բաղանիսը, Կոթին, Ոսկևանը, Ոսկեպարը,  Ջուջևանը: Բացի Ջուջևանից,  մյուս յոթ գյուղերը սահմանամերձ են: Բարեկամավանի նախկին գյուղապետ Գագիկ Աբազյանը, ինչպես ավելի վաղ, այնպես էլ այսօր  «Ռադիոլուր»-ի հետ զրույցում  իր անհանգստությունն է  փոխանցել համայնքների խոշորացման ծրագրից: Աշխատանքը կորցրած Աբազյանը դեռ չի որոշել, թե ինչ է անելու հետագայում, անգամ չգիտի  կմնա՞  գյուղում՝ թե՞ կհեռանա: Այս համայնքներում ի դեպ, նաև բնակիչներն էին դեմ միացման ծրագրին: Խոշորացված Նոյեմբերյանի ղեկավար Կարեն Աբազյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում անկեղծացել է՝և ինքն է նոր, և համայնքն է խոշորացված: Բայց և խոստացել է՝ կարադարցնի ընտրողների հույսերը: Սյունիքում նույնպես խոշորացված համայնքների ղեկավարներ են ընտրվել:

 

Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքի  նորընտիր ղեկավար Առուստամ Առուստամյանը  մի քանի օր է, ինչ համայնքի ղեկավար է ընտրվել ՝  այն էլ ոչ թե մեկ, այլ՝ չորս՝ Գորայքին միացել է Ծղուկը, Սառնակունքը, Սպանդարյանը: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում  նորընտիր ղեկավարը խոստովանում է՝ այնպես են արել, որ բոլոր համայնքներից էլ  ավագանու

«Գորայք, Ծղուտ, Սառնակունքը երկուական, Սպանդարյանը՝ մեկը»:

Ավագանի ունեն, սակայն, համայնքի ներկայացոցիչներ դեռ ոչ:  Յուրքանչյուր համայնք պետք է ունենա իր ներկայացուցիչը: Արդեն միացած  գյուղերի ղեկավարների մեծ մասը, ի դեպ վստահ է, որ հենց ինքն է լինելու այդ ներկայացուցիչը:  Զրուցակիցս, սակայն,  դա պարտադիր պայման չի համարում

«Ցանկալի է, որ փորձառու աշխատողներ լինեն, լինեն ժողովրդի կողմից ընդունված, գոնե 70 տոկոսը  գյուղացիների կողմ լինի: Չի բացառվում, որ նախկին գյուղապետերը առաջադրվեն, բայց երևի այս պարագայում դա չգործի: Կուսակցական պատկանելիությունը նույնպես կապ չունի»:

Սեպտեմբերի 18-ին հանրապետության 5 մարզերում տեղի ունեցան  ՏԻՄ ընտրություններ:  58 համայնքում ընտրվել է նոր ղեկավար, որոնցից 8-ը խոշորացված համայնքների ղեկավարներ  են:

Նախորդ շաբաթ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն ըստ  Հայաստանի Համայնքների միության նախագահ Էմիլ Երիցյանի,  մրցակցային չեն եղել: Համայնքների ղեկավարների  70 տոկոս, իսկ ավագանու  անդամների  95 տոկոսն   ինքնաառաջադրվել են: Խոշորացված ութ համայնքներից  5-ում՝ համայնքի ղեկավարի մեկ թեկնածու է առաջադրվել:

Սյունիքի մարզի չորս խոշորացված համայնքներից   օրինակ Գորայքում   համայնքի ղեկավարի  երկու թեկնածու  է մասնակցել: Մյուս երեքում՝ Տեղում, Գորիսում և Մեղրիում մեկական թեկնածու է առաջադրվել:  Տավուշում    մրցակցություն նկատվել է:  Հայաստանի Համայնքների միության նախագահ Էմիլ Երիցյան .« Շատ ցածր մրցակցության մակարդակ: Ավագանու դեպքում էլ գրեթե   մրցակցություն չկար: Նոյեմբերյանում կար մրցակցություն»:

Նոյեմբերյան քաղաքին  միացել է  8 գյուղ՝  Բերդավանը, Դովեղը,  Բարեկամավանը, Բաղանիսը, Կոթին, Ոսկևանը, Ոսկեպարը,  Ջուջևանը: Բացի Ջուջևանից,  մյուս յոթ գյուղերը սահամանամերձ են: Այս համայնքներում բնակիչները հիմնականում դեմ էին խոշորացմանը:

Նոյեմբերյան  համայնքի  ղեկավարի աթոռի պայքարը թեժ էր, յոթ թեկնածու էր առաջադրվել, որից չորսը Նոյեմբերյանից, մյուսները՝ Բերդավանից, Բարեկամավանից ու Ոսկեպարից: Բարեկամավանից ու Ոսկեպարից առաջադրվել էին  արդեն նախկին գյուղապետերը:

Բարեկամավանի նախկին գյուղապետ Գագիկ Աբազյանն ինչպես ավելի վաղ, այնպես էլ այսօր «Ռադիոլուր»-ի հետ   զրույցում իր անհանգստությունը փոխանցեց համայնքների խոշորացման ծրագրից,

«Շատ ուրախ կլինե, եթե սխալված լինեմ, այդ պահին էլ եմ գտնում, որ ճիշտ չէր: Սահմանամերձ համայնքներում այս պահին ճիշտ էր, որ առանձին մնային»:

Հարցին, կմնա՞ք գյուղում, թե՞  կհեռանաք գյուղից, Աբազյանն ասաց՝ եթե մնամ ներկայացուցիչ, կմնամ, եթե չէ՝ չէ: Եթե տեղաշարժ տեսնեմ, որ բնակչի ապրելակերպը փոխվել ա, կմնամ:

Նախկին գյուղապետն անհանգստացած է՝ առանց այն էլ աշխատատեղ չունեցող գյուղում, որն  ադրբեջանական դիրքերի  և ուղիղ կրակի տակ է, միայն գյուղապետարանից  հինգ  մարդ  արդեն աշխատանքը կորցրել է: Զրուցակցիս  չի մխիթարում անգամ այն  հավաստիացումը, որ խոշորանալով  ֆինանսներն ու ներդրումները  կավելանան, աշխատանքը կորցրած գյուղապետն էլ չգիտի, կմնա գյուղում, թե՞ ոչ.«Հինգ-վեց աշխատող ունենք գյուղապետարանում:  Չեմ կարծում, որ իրենք աշխատանք կունենան»:

Նոյեմբերյանում  խոշորացված համայնքի ղեկավար  է  ընտրվել արմատներով Բարեկամավանից Կարեն Աբազյանը:  Նա  էլ  դեռ հստակ չի պատկերացնում, թե ինչպես է կազմակերպելու իր աշխատանքը: Կարեն Աբազյանը  միանգամից մեկ քաղաք և ութ գյուղ է ղեկավարելու:

«Ես էլ  եմ նոր ու խոշորացված է: Կրկնակի փորձություն է սպասվում, բայց ոչինչ կարդարացնենք ժողովրդի հույսերը»:

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը   գյուղերի ներկայացուցիչներ է առաջադրելու,   խոստանում է՝ թեկնածուները   գյուղացիների սրտով կլինեն: Հրատապ լուծում պահանջող հարցերն էլ շատ են.«Եթե մի գյուղ կամ համայնք լիներ, ավելի հեշտ կլիներ, օրենքներն ու գործառույթները դեռ պարզ չեն: Պետք  է աշխատես, որ քո աշխատանքով փորձ ձեռք բերելով առաջ շարժվես»:

Խոշորացված Կողբ համայնքում, որը միավորում է Կողբ եւ Զորական գյուղերը,  առաջադրվել էր  համայնքի  ղեկավարի 4 թեկնածու: Այստեղ էլ նախորդ շաբաթ  համայնքի նոր  ղեկավար է ընտրվել՝ անկուսակցական Արսեն  Աղաբաբյանը:

Կարդացեք նաև

Back to top button