

Անկախության 25 ամյակի կապակցությամբ Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիան հարցումների շարք է նախաձեռնել: Դրանցից մեկով փորձել է պարզել, թե երևանցիների կարծիքով որոնք են մայրաքաղաքում ամենաակնառու փոփոխությունները վերջին 2 տասնամյակների ընթացքում: Հարցումն իրականացվել է հունիսին, Երևանում, 1000 հարցվողների շրջանում:
Ըստ Գելափի հետազոտության արդյունքների՝ երևանցիների կեսից ավելի դրական է գնահատում մայրաքաղաքում վերջին երկու տասնամյակների ընթացքում կատարված փոփոխությունները: Հարցումը հիմնականում վերաբերել է քաղաքի արտաքին տեսքին:
Մայրաքաղաքը բնութագրող, նրա դեմքը համարվող շինություններից հարցման մասնակիցներին առաջինը համարել են օպերայի և բալետի շենքը, երկրորդը Հանրապետության հրապարակը, երրորդը՝ Կասկադը: Ցանկում, բայց ավելի ցածր հորիզոնականներում նաև Մարզահամերգային համալիրն ու Մատենադարանն են, անգամ արդեն գոյություն չունեցող Երիտասարդական պալատը: Ենթադրելի է, որ այդ նշումն արել են ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները:
Հետազոտության հեղինակները փորձել են հասկանալ նաև , թե ինչպես են գնահատում երևանցիները վերջին նորակառույց ճանապարհները: Ըստ հարմարավետության և օգտակարության ամենաբարձրը գնահատվել է Դավթաշեն – Կոմիտաս մայրուղին:
Նորակառույց շենք –շինությունները հարցվողները գնահատել են հինգ բալանոց սանդղակով, երկու չափանիշով ՝ արտաքին տեսքն ու ճարտարապետական լուծումները և այն, թե որքանով է շինությունը ներդաշնակ քաղաքի դիմագծին:
Ասոցիացիայի հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցն այս տվյալներն է ներակայցնում:
«Ամենաբարձր գնահատականը ստացել է քաղաքապետարանի շենքը, երկրորդը կառավարության նոր մասնաշենքն է»:
Ճարտարապետական լուծումներով, քաղաքի դիմագծին ներդաշնակությամբ երրորդը հարցվածները համարել են Մատենադարանի նոր մասնաշենքը, չորրորդը ՝ Կոմիտասի տուն թանգարանը: Ամենաբարձր գնահատական ստացած ուսումնական կենտրոնը, ըստ նրանց, Թումո կենտրոնն է: Զբոսայգիներից նույնպես Թումոյի այգին սիերլիների շարքում է, երրրոդը երանցիների կողմից ամենաբրաձր գնահատված զբոսայգիների թվում: Սիրելի զբոսայգիների շարքում են նաև
« Սիրահարների այգին, իսկ ամենաբարձրը՝ Կասկադի ցուցանիշն է»:
Հեղինակները Երևանի հուշարձանները հարցաման ենթակա թեմաների մեջ չեն ընդգրկել, չնայած հետաքրքիր կլիներ երևանցիների գնահատականը նաև դրանց վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ ամենառուռն քննարկումների արժանանում են հենց արձանները: Հարցաշարում չեն ներառել նաև հարցեր, որոնք կպարզեին, թե երևանցիների կարծիքով որոնք են ճարտարապետական լուծումներով ամենաանհաջող և քաղաքաի տեսքին անհամահունչ կառույցները:
Հեղինակներն ասում են ՝ հետազոտությունն իրականացրել են սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով , իսկ արդյունքներն ուղարկել են Երևանի քաղաքապետարան ու քաղաքշինության նախարարություն:




